Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ստոմատոլոգիա

Ինչպես մի քանի րոպեում թեթևացնել ատամնացավը. tert.am

Ինչպես մի քանի րոպեում թեթևացնել ատամնացավը. tert.am

Ատամնացավն առաջանում է ատամի քայքայման պատճառով, ինչին նպաստում են բերանի խոռոչում առկա մանրէները, որոնք սնվում են շաքարով և մեր ընդունած սննդի մնացորդներով: Այս մասին գրելով` Healthy food team-ը ներկայացրել է տնային պայմաններում ատամնացավը, բորբոքումը թեթևացնելու տարբերակներ:

1. Աղը` տաք ջրում.

Ոչ լեցուն ճաշի գդալ աղն անհրաժեշտ է խառնել մեկ բաժակ տաք ջրին: Աղաջրով ողողումները կօգնեն թեթևացնել ցավն ու դրա հետևանքով առաջացող բորբոքումը:

2. Ձեթի կաթիլները

Անհրաժեշտ է 1-2 ճաշի գդալ ձեթը 15 րոպե պահել բերանում: Այն նվազեցնում է վնասակար մանրէների քանակը բերանում` նվազեցնելով վարակի հավանականությունը:

3. Սխտորն` ատամնացավի դեմ

Սխտորը ևս օգտակար է ատամնացացի ժամանակ, պարզապես պետք է կիսել սխտորի պճեղը և դնել ցավող ատամին:

4. Մեխակը` բնական ցավազրկող

Կարելի է մեխակի մի քանի հատիկ փշրել և, մի քանի կաթիլ բուսական յուղով խառնելով, քսել ատամին: Կարելի է նաև մեխակի յուղի մի քանի կաթիլ խառնել ջրի հետ և ողողում անել:

5. Սառցի կտոր

Սառույցի կտորը պետք է ջարդել, մի կտորը փաթաթել ծակոտկեն գործվածքով և դնել ծնոտի կամ այտի վրա:

6. Սոխ

Սոխը ևս օգտակար է ատամնացավը վերացնելու համար, կարելի է պարզապես մի քանի րոպե ծամել հում սոխը:

7. Թեյի խոտը

Սև թեյի խոտը կարելի է դնել ատամին, այն ցավազրկող հատկություն ունի:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. izida.by
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ